Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին չփորձեցիք մեկուսացնել. Սայաթ Շիրինյանը՝ Օնիկ Գասպարյանին

459

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո շատերը դեմքով թեքվեցին դեպի նախագահ Քոչարյանը, քանի որ հասկանում են, որ մեր անկախության շրջանի լավագույն ժամանակահատվածը եղել է նրա պշտոնավարմն շրջանը՝ 1998-2008: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Հարցազրույցում Քոչարյանն ասաց, թե ինչպես կարողացան ազերիները պիկապներով ու ոտքով հասել Շուշի: Բազում հարցեր առաջ քաշվեցին, որոնց պատասխանները, կարծում եմ՝ հետագայում իրավապահ մարմինները Նիկոլ Փաշինյանի հարցաքննության ընթացքում պետք է պարզեն: Դրան հետեւեց Նիկոլ Փաշինյանի դողացող ձայնով «լայվը», որտեղ նա ասաց. «ես պատերազմի ժամանակ մա՞րտ եմ վարել»: Եթե դու գերագույն գլխավոր հրամանատարն ես, ապա ո՞վ էր մարտը վարում»,-ասաց նա:

Շիրինյանն անդրադարձավ նաեւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, ըստ որի պատերազմի 4-րդ օրն արդեն ասվել է, որ մենք մարտական գործողությունները շարունակելու հնարավորություն չունենք. «Եթե դու տեղեկացնում ես, որ քո զորքը այլեւս ի վիճակի չէ պայքարելու, ո՞նց ես հանգիստ խղճով շարունակում: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին չփորձեցիք մեկուսացնել: Չէ՞ որ դուք հազարավոր երեխաների տանում եք դեպի մահ: Այստեղ էլ հարցեր կան»:

News.am