Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

101

Թեհրանում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն:Դեսպանին փոխանցվել է Իրանի բողոքը՝ Բաքվում Էրդողանի ելույթի հետ կապված: Արտգործնախարարի օգնականը Թուրքիայի կառավարությունից անհապաղ բացատրություն է պահանջել, ընդգծել, որ տարածքային պահանջների եւ ծավալապաշտական կայսրությունների ժամանակներն անցյալում են:Թուրքիայի դեսպանին փոխանցվել է, որ Իրանը թույլ չի տա որեւէ մեկի միջամտությունն իր տարածքային ամբողջականության հարցում:

Yerkir.am