Էրդողան․ Պուտինն աջակցում է անվտանգության պլատֆորմ ստեղծելու Բաքվի գաղափարին

173

«Պարոն Պուտինը դրական է վերաբերվում այս գաղափարին: Հեռախոսազրույցի ժամանակ նա հարցրեց, թե որն է իմ կարծիքը այդ հարցի վերաբերյալ: Ես պատասխանեցի, որ այն բանից հետո, երբ Ալիևը դրական արձագանքեց դրան, կարևոր է, որ ես էլ դրական վերաբերմունք ունենամ», ասել է Էրդողանը:

Ավելի վաղ տարածաշրջանային անվտանգության ապահովման պլատֆորմի վերաբերյալ Էրդողանը հայտարարել էր․ «Ես ցանկանում եմ կարևորել այն պլատֆորմը, որի մասին խոսեց իմ եղբայրը (Իլհամ Ալիև): Այդ պլատֆորմում կարող են ներառվել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և, եթե համաձայնի, Հայաստանը», շեշտել է Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը: Բացի դրանից, Էրդողանի խոսքերով՝ «Թուրքիան հայ ժողովրդի հետ խնդիրներ չունի»: «Մենք խնդիրներ ունենք Հայաստանի ղեկավարության հետ: Եթե նրանք դրական քայլեր ձեռնարկեն, ապա մենք կարող ենք բացել մեր սահմանը Հայաստանի հետ», հավելել է Էրդողանը: