Էրդողանը “ՆԱՏՕ-ում գործընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք” է անվանել С-400-ի պատճառով ամերիկյան պատժամիջոցների կիրառումը

126

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս  ինքնաթիռում գտնվող լրագրողներին տված հարցազրույցում ասել է․

 «Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է, ԱՄՆ-ն նույնպես ՆԱՏՕ-ի երկիր է: Թուրքիան դաշինքի հինգ ամենակարևոր երկրներից մեկն է, ուստի այն սովորական երկիր չէ։ Եթե ավելի վաղ պարոն Թրամփը կամ Օբաման հպարտությամբ ասում էին, որ ՆԱՏՕ-ում կա այնպիսի երկիր, ինչպիսին Թուրքիան է, այժմ ԱՄՆ-ն CAATSA (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) է կիրառում Թուրքիայի նկատմամբ, ինչը անհարգալից վերաբերմունք է ՆԱՏՕ-ում շատ կարևոր գործընկերոջ նկատմամբ: Ես այդպես եմ դա տեսնում», հաղորդում է ՏԱՍՍ-ը: