Երևանի մետրոպոլիտենն արդեն գործում է

73

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացրել էին, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, դադարեցվել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Քիչ անց նորից է տեղեկացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները ժամը  09:45-ի դրությամբ վերսկսվել են: