ԵՄ առաջնորդները ընդլայնել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները

116

Եվրոմիության պետությունների և կառավարությունների ղեկավարները որոշել են ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: Այս մասին ասվում է ԵՄ գագաթաժողովի մասնակիցների հայտարարության մեջ, որն անցկացվում է Բրյուսելում:

«ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ միության և անդամ պետությունների շահերը պաշտպանելուն, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը պահպանելուն: Այդ կապակցությամբ գագաթաժողովը հանձնարարում է ԵՄ Խորհրդին ընդունել լրացուցիչ սև ցուցակ` հիմնված 2019 թ. նոյեմբերի 11-ի որոշման վրա Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործունեության պատճառով սահմանափակող միջոցների մասին», նշվում է տեքստում:

Բացի դրանից, ղեկավարները ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին հանձնարարվել է մինչև 2021 թվականի մարտի գագաթաժողովը ներկայացնել Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ: