Բաքվում ստորագրվել է հինգ փաստաթուղթ

153

Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու այցի առաջին օրվանից հետո հինգ փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին:

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն փոփոխություններ են մտցրել երկրների միջև վիզային ռեժիմը վերացնելու մասին միջկառավարական համաձայնագրում: Փաստաթուղթը թույլ է տալիս ճանապարհորդել ներքին անձնագրերով:

«Իմ եղբոր՝ Ջեյհուն Բայրամովի հետ ստորագրված արձանագրության համաձայն, առաջիկայում Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր կլինի երթևեկել միայն նույնականացման քարտով»,  գրել է Չավուշօղլուն Twitter-ում: