Անհնազանդության ակցիաների ժամանակ այսօր բերման է ենթարկվել 37 քաղաքացի

186

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 10-ին կազմակերպված  անհնազանդության ակցիայի ժամանակ  բերման է ենթարկվել 37 քաղաքացի, այդ թվում՝ ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը:

Բոլոր քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):