Ադրբեջանը վերացրեց ռազմական դրությունը

145

Ադրբեջանի խորհրդարանը որոշում կայացրեց դեկտեմբերի 12-ից ռազմական դրությունը չեղարկելու մասին: Հանրապետության իշխանությունները ռազմական ռեժիմը մտցրել էին սեպտեմբերի 28-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետ: Ռազմական դրությունը չեղյալ է հայտարարվում դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ից։