Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից Հայաստանի հանդեպ շարունակվում է ընթանալ հոգեբանական լայնածավալ պատերազմ. Իրանագետ

134

Եթե որեւէ մեկին թվում է, թե ադրբեջանա-թուրքական դաշինքը բավարարվել է ձեռք բերածով, եւ ժամանակն է խաղաղ առեւտրի, դիվանագիտական հարաբերությունների կամ այլ խոսքով, «համակեցության», թող լսի Բաքվի բռնապետի երեկ արտաբերած՝ Երեւանի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մասին հայտարարությունը եւ Էրդողանի՝ Էնվեր փաշայի պիղծ հոգու «լուսավոր լինելու» վերաբերյալ պնդումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:«Այս դաշինքի կողմից Հայաստանի հանդեպ շարունակվում է ընթանալ հոգեբանական լայնածավալ պատերազմ, որի նոր թափով փաստացի մեկնարկի ականատեսը եղանք տխրահռչակ զորահանդեսի եւ դրա ընթացքում արտասանված «ճառերի» տեսքով, իսկ դա չնկատելու տալը եւ մեր հասարակությանն իբր «համակեցության» պատրաստող մեզանում առկա ոչ պակաս տխրահռչակ մոտեցումները պետք է դատապարտվեն ի սկզբանե եւ խանձարուրում»,-նշել է նա:

Yerkir.am