«Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը բարձրացվել է մինչև 96,2%

55

«Սպուտնիկ V» ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութի ուսումնասիրության նախնական տվյալները ցույց են տալիս, որ առաջին բաղադրիչի ներարկումից հետո պատրաստուկի արդյունավետությունը 69,3% է, երկրորդից հետո՝ 96,2%:

Այս մասին հայտարարել է պատվաստանյութի կլինիկական փորձարկումների տվյալների մոնիտորինգի անկախ հանձնաժողովի անդամ, Սեմաշկոյի անվան Հանրային առողջության ազգային հետազոտական ​​ինստիտուտի գիտական ​​ղեկավար Ռամիլ Խաբրիևը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ պատվաստանյութի արդյունավետությունը 95% է: