Ռուս խաղաղապահները՝ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ

148

 «Խաղաղապահ զորակազմը, իր առջև դրված խնդիրներին համապատասխան, վերահսկում է Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծում հրադադարի և ռազմական գործողությունների մասին համաձայնագրերի կատարումը: Խաղաղապահ գործողության գոտում իրավիճակը հանգիստ է: Հրադադարի ռեժիմի խախտումներ կամ սադրանքներ չեն եղել», այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կենտրոնի (կողմերի հաշտեցման) ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը: