Ռուս գիտնականները պատրաստել են դեղամիջոց, որը ճնշում է կորոնավիրուսի ակտիվությունը

139

Ստավրոպոլի երկրամասի գիտնականները պատրաստել են դեղամիջոց, որը ճնշում է կորոնավիրուսի ակտիվությունը, հայտարարել է մարզի առողջապահության նախարարությունը:

«Պյատիգորսկի քաղաքային կլինիկական հիվանդանոցի մի խումբ բժիշկներ մշակել են դեղամիջոց, որը ճնշում է COVID-19-ի վիրուսային ակտիվությունը»,  ասված է հայտարարության մեջ:

Դեղամիջոցն արդեն փորձարկվել է Գամալեյա ինստիտուտում:

Դեղը արգելափակում է վիրուսի ՌՆԹ-ն՝ դրանով իսկ խոչընդոտելով դրա տարածմանը: Բացի դրանից, դեղը պակաս թունավոր է, քան գոյություն ունեցողները:

Ներկայումս հետազոտողները բանակցություններ են վարում նախակլինիկական փորձարկումների համար միջոցներ գտնելու նպատակով: