Պուտին. Սննդի գնաճը պահանջում է իշխանությունների առավել մեծ ուշադրություն

58

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անընդունելի է այն իրավիճակը, երբ ռուսաստանցիները սննդի համար բավարար գումար չունենան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Խորհրդային Միության տարիներին մարդկանց մոտ սննդի պակաս կար սննդի պակասուրդի պատճառով:

«Իսկ հիմա այն կարող է բավարար չլինել, քանի որ մարդիկ այնքան փող չունեն որոշակի ապրանքներ գնելու համար այն գներով, որոնք մենք տեսնում ենք շուկայում», ասել է Պուտինը:

Նա շեշտել է, որ այդ հարցը պահանջում է իշխանությունների ավելի մեծ ուշադրություն: Նշենք, որ Ռուսաստանում ամենօրյա ապրանքների գներն աճել են 14%-ով: