«Շուկային տրվում են կանոններ գնաճը զսպելու համար, և դա անում է կառավարությունը»

99

Ռուսաստանում սննդամթերքի գների բարձրացումը կսահմանափակվի շուկայի մի շարք մեխանիզմների օգտագործման միջոցով, և երկրի կառավարությունը կզբաղվի այդ խնդրի լուծմամբ: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովն ընդգծել է, որ գների աճը կկարգավորվի շուկայական մեթոդների կիրառմամբ: Ըստ Կրեմլի խոսնակի, ամբողջ աշխարհում կառավարություններն են զբաղվում այդ հարցերի լուծմամբ:

«Շուկային չէ՞ որ տրվում են կանոններ, և դա ամբողջ աշխարհում, ամեն երկրում անում է միայն կառավարությունը», ՌԻԱ գործակալությունը մեջբերում է Պեսկովին: