Լույս է տեսել Հովիկ Աֆյանի անդրանիկ վեպը` «Կարմիր»-ը

515

Նոր գրական իրադարձություն:

Օրերս լույս է տեսել ժամանակակից տաղանդավոր գրող, լրագրող, հրապարակախոս Հովիկ Աֆյանի նոր գիրքը` «Կարմիր»-ը:

Ինչպես արդեն հայտնի է Աֆյանի հարցազրույցներից, ի տարբերություն նախորդ երկու գրքերի («Միս ուտողները», «Չաստվածաշունչ»), «Կարմիր»-ը վեպ է` գրողի առաջին քայլն այդ ժանրում:


Աֆյանին, որպես փայլուն լրագրող և համարձակ հրապարակախոս, հանրությունը ճանաչում էր դեռ վաղուց, բայց 2017թ. վերջերին նա գրական ասպարեզ իջավ իր «Միս ուտողները» ժողովածուով: Դա նրա առաջին խոսքն է գրական ասպարեզում` անշուշտ հաջողված խոսքը:

2019թ. ընթերցողի սեղանին դրվեց Աֆյանի երկրորդ հաջողված խոսքը` «Չաստվածաշունչ» ժողովածուն: Չնայած այն բանին, որ Աֆյանի համար անփոխարինելի է իր «առաջնեկը»` «Միս ուտողները», բայց նրա գրական հռչակը մեծացավ առավելապես «Չաստվածաշունչ» ժողովածուից հետո:

Նախորդ երկու գրքերի լույսընծայումից հետո հարցազրույցներ եմ վարել գրողի հետ հերթականությամբ առնելով հաջորդ գրքի ծնունդի սպասման մասին լուրը. «Կարմիր»-ի մասին տեղյակ էի, վստահ եմ` «Կարմիր»-ի մասին խոսելիս իմանալու եմ նաև չորրորդի` մի նոր հրաշալի գրքի` ամեն օր գրվող տողերի մասին: