Լավրովն անվանել է ՌԴ արտաքին քաղաքականության 15 տարվա ամենակարևոր իրադարձությունը

93

Վերջին 15 տարվա ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր իրադարձություններից մեկը արևմտյան երկրների կողմից այն փաստի գիտակցումն է, որ Ռուսաստանի Դաշնությունը անկախ տերություն է, որն իր շահերն առաջին տեղում է դնում, գտնում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա ընդգծել է, որ այս գործընթացը դեռ ավարտված չէ: Նրա խոսքերով՝ Արեւմուտքը շարունակում է փորձել զրկել Ռուսաստանին իր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքից և ամեն ինչ անում է, որ Ռուսաստանի Դաշնությունը արտաքին քաղաքականության մեջ հաջողությունների չհասնի, RT-ին տված հարցազրույցում ասել է Լավրովը: