«Իբր Թուրքիայի հետ համաձայնեցրել ենք Ղարաբաղի բաժանման հարցը, միայն թե Արևմուտքն այնտեղ չամրապնդվի»

176

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մոսկվային ուղղված նոր մեղադրանքները։

«Վերջերս մեզ մեղադրում են Բելառուսի գործերին, Լեռնային Ղարաբաղում միջամտելու մեջ բացառապես Արևմուտքի դեմ մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու նպատակով, իբր Թուրքիայի հետ համաձայնեցրել ենք մեր միջև այս տարածաշրջանի բաժանման հարցը, միայն թե Արևմուտքն այնտեղ իր դիրքերը չամրապնդի», Լավրովն ասել է RT-ին տված հարցազրույցում։

 Ռուսաստանի արտգործնախարարը նշել է նաև, որ վերջերս իմացել է այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվում է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, առանց որևէ պատճառի, պարզապես այդ ասոցիացիայի գոյության պատճառով: