Թուրքիան չի հրաժարվել գնել «Սպուտնիկ V»

83

Թուրքիայի՝ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը գնելուց հրաժարվելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:

Հիմնադրամը նշել է, որ բանակցությունները շարունակվում են, և պատվաստանյութից հրաժարվելու մասին տեղեկությունները արտասահմանյան լրատվամիջոցների կողմից տարածված կեղծիք են: