Թուրքիայի ԱՆ հայտարարել է ռուսական պատվաստանյութի փորձարկումների մեկնարկի մասին

96

Թուրքիան սկսում է ռուսական պատվաստանյութի թունաբանական փորձարկումները, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանում արտադրված պատվաստանյութը անցնի թունաբանական հետազոտություններ և համապատասխանի պատշաճ լաբորատոր պրակտիկային: Մենք սկսում ենք այդ փորձարկումները: Կարող եմ ասել, որ եթե դրանք հաջող լինեն, այդ դեպքում խնդիրներ չեն առաջանա Ռուսաստանում արտադրվող պատվաստանյութի մատակարարման հետ կապված», Թուրքիայի նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: