«Երկիրը պետք է արդյունավետորեն զսպի գնաճը»

197

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր կառավարության նիստ է անցկացրել: Հանդիպման ժամանակ նա ասել է, որ երկիրը պետք է միջոցներ ձեռնարկի և զսպի պարենային ապրանքների գների բարձրացումը:

«Սա չափազանց զգայուն թեմա է մարդկանց համար: Դա ուղղակի անընդունելի է եկամտի նվազման պայմաններում: Եվ պետության ղեկավարի անունից մենք պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկենք՝ մարդկանց համար կարևոր ապրանքների գները արդյունավետորեն զսպելու նպատակով», մեջբերում է Միշուստինին ՌԻԱ գործակալությունը: