Անհետ կորած զինվորների հարազատներին ընդունել է ԳՇ-ի լրատվականի պետը

168

Առավոտյան ժամը 10-ից անհետ կորած զինվորների հարազատներն Էջմիածնի  զորամասի դիմաց  սպասում էին պատասխանատու անձնաց՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու. ե՞րբ են սկսվելու իրենց զավակների որոնման աշխատանքները:

Այս պահին Էջմիածնի զորամասում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են Գլխավոր շտաբի լրատվականի պետ Սամվել Ասատրյանի հետ։ Հանդիպումը փակ է ընթանում, քանի որ ըստ Ասատրյանի՝ խոսակցության ընթացքում այնպիսի  տեղեկատվություն է փոխանակվելու, որը հրապարակման համար ցանկալի չէ։

Նա լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել է դադարեցնել ուղիղ եթերները եւ ծնողներին հրավիրեղ ներս՝ զրուցելու։