ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ին երկխոսության կոչ է արել

89

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը Փհենյանին կոչ է արել մինչև հունվար երկխոսությանը վերադառնալու ուղի գտնել: Նա նաև ափսոսանք է հայտնել երկու տարի շարունակ ԿԺԴՀ-ի կողմից բաց թողնված հնարավորությունների կապակցությամբ՝ բանակցությունների շարունակության առումով:

Ըստ news.ru-ի, դրանից մեկ օր առաջ Բիգենը, Սեուլում Կորեայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Չո Սե Յոնի հետ հանդիպման ժամանակ, հաստատեց Վաշինգտոնի երկխոսության պատրաստակամությունը Փհենյանի հետ ապանուկլեարիզացիայի գործընթացն ավարտելու ուղղությամբ: