1մլն 100 հազար ԱՄՆ դոլար՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

43

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար:

Այս գումարից 932.892 ԱՄՆ դոլարը հանգանակել եւ Հիմնադրամին է տրամադրել OneArmenia կազմակերպությունը, իսկ 100.000–ը Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը, մնացած գումարը՝ 67.108 ԱՄՆ դոլար, փոխանցումներ են անհատ նվիրատուների կողմից: