Օրենբուրգի մոտ նավթաաշտարակ է այրվում

212

Օրենբուրգի մարզում հրդեհ է բռնկվել Տալլինսկոյե նավթահանքի աշտարակներից մեկում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ-ը։ Աշտարակը գտնվում է Գրաչեւսկոյի շրջանի Տալլի գյուղից 5 կմ հեռավորության վրա։Նախնական տեղեկություններով տուժել է մեկ մարդ։ Հրդեհը մոտակա բնակավայրերին որեւէ կերպ սպառնալիք չի հանդիսանում։

Hraparak.am