Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ Սաակաշվիլին մասնակցի ընտրություններին

76

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա երկրի նախկին նախագահ Մխեիլ Սաակաշվիլիի կուսակցությանը մասնակցել ընտրություններին՝ Ուկրաինայի տարածքից նրա իրականացրած միջամտության պատճառով: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:

«Սաակաշվիլին միաժամանակ չի բավարարում սահմանադրական երկու որակավորման: Նա Վրաստանի քաղաքացի չէ և դատապարտված է ազատազրկման, ինչը ենթակա է իրականացման», ասել է Կոբախիձեն: