Վրաերթի ենթարկված ցուցարարը Հերացի թիվ 1 հիվանդանացում է

144

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում: Ցուցարարները փողոցներ են փակում: Վարորդը Մյասնիկյան պողոտան փակած քաղաքացիների վրա  է քշել իր ավտոմեքենան, ինչի պատճառով,  նախնական տվյալներով, երիտասարդներից մեկի ոտքը կոտրվել է:

Քիչ առաջ Հերացի թիվ 1 հիվանդանոցից տեղեկացրին, որ Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է, գտնվում է հետազոտման փուլում: