Վազգեն Մանուկյանն ու Էդմոն Մարուքյանը հանդիպել են

221

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հանդիպում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների միջև:

Հանդիպմանը մասնակցել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները։