Ռուսաստանը կարգելի Ադրբեջանից խնձորի ու լոլիկի ներկրումը

107

«Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 10-ից արգելելու է Ադրբեջանից խնձոր ու լոլիկի ներկրումը Ռուսաստան, քանի որ վնասատուներ են հայտնաբերվել այդ երկրի արտադրանքներում:

Միայն 2020 թ. հոկտեմբերի 22-ից մինչ օրս արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության կողմից արգելված սուբյեկտների հայտնաբերման 17 դեպք  մրգերի և բանջարեղենի մեջ (լոլիկ, խնձոր),  նշում է Ռոսպոտրեբնադզորը։

Գերատեսչությունը բազմիցս վնասատուների մասին տեղեկացրել է Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալությանը: Որոշում է կայացվել արգելել ադրբեջանական ծագմամբ լոլիկի ու խնձորի ներկրումը: