Չինաստանը ռազմական ճամբարներ է կառուցում Հնդկաստանի հետ սահմանի երկայնքով

77

Չինաստանը ռազմական ճամբարներ է կառուցում Փաստացի վերահսկողության գծի ամբողջ երկայնքով, որը ծառայում է որպես Հնդկաստանի հետ սահման: Այս մասին այսօր հաղորդել է The Times of India-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի կառավարության աղբյուրներ:

«Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը ռազմական ճամբարներ է կառուցում Փաստացի վերահսկողության գծի ողջ երկայնքով՝ ռազմական բախումների ընթացքում զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով: Մեր տեղեկություններով, 20 նման ճամբարներում շինարարական աշխատանքներ են ընթանում Լադախի արևելքում շարունակվող ռազմական լարվածության ֆոնին», հաղորդել են աղբյուրները։