Որ ոլորտներն են կոռուպցիոն առումով ամենից ռիսկայինը Ռուսաստանում

155

Ռուսաստանի Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովը հայտարարել է, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը կոռուպցիոն ռիսկերի տեսակետից մնում է ամենից խոցելին Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Նա մասնավորապես ասել է, որ այս ոլորտը թափանցիկ չէ եւ ունի մշտական բյուջետային հսկայական ազդեցություն։

«Բարձր տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտը մնում է ամենառիսկայինը կոռուպցիոն առումով, որպես սեկտոր Ռուսաստանում, եւ նաեւ ամենագրավիչը՝ տարատեսակ քրեական-ռենտային բիզնես գործունեություն ծավալողների համար։ Այստեղ այդ ցուցանիշը կարող է հասնել մինչեւ 70 տոկոս»,- ասել է Կաբանովը։ Բարձր ռիսկայնության գոտում են նաեւ ճանապարհաշինությունը, բնակարանային շինությունը եւ բնակկոմունալ տնտեսության ոլորտները։

Hraparak.am