Հայտնի է Վաշինգտոնում Թուրքիայի նոր դեսպանի անունը

68

Թուրքիայի արտգործնախարարությունը մի քանի դեսպանություններում և մշտական ներկայացուցչություններում նոր նշանակումներ է արել։Հայտնի է, թե ով է լինելու ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր նոր դեսպանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնում այդ երկրի նոր դեսպանը կլինի Մուրաթ Մերջանը։ Վերջինս հիմա Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանն է Տոկիոյում։    Ո՞վ է Հասան Մուրաթ Մերջանը Նա ծնվել է 1959թ․ Թուրքիայի արևելյան Աղրը նագանգի Թութաքի շրջանում։ Կրթություն է ստացել Թուրքիայի Բողազիչի համալսարանի ինժեներական ֆակուլտետի արդյունաբերական ինժիներության բաժնում։ Այնուհետև ավարտել է ԱՄՆ-ի Ֆլորիդա համալսարանի ինֆորմատիկայի բաժինը։ Դոկտորականը պաշտպանել է Քլիվլենդի պետական համալսարանում։ Ներկայիս Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադիր անդամ է։ Մերջանը եղել է Թուրքիայի 22-րդ և 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, 2002-2007թթ․ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպական արևմտյան միության անվտանգության և պաշտպանության ասամբլեայի Թուրքիայի պատվիրակության ղեկավար,  ԵԽԽՎ փոխնախագահ։ 2007-2011թթ․ Մերջանը զբաղեցրել է նաև Թուրքիայի մեջլիսի արտաքին հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Մերջանը 2011-2014թթ․ նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների փոխնախարար, 2014-2017թթ․՝ Համաշխարհային էներգետիկ խորհրդում թուրքական ազգային կոմիտեի նախագահ, իսկ 2017թ-ից մինչև այսօր Ճապոնիայում Թուրքիայի դեսպանն է։  

Ermenihaber.am