Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով մենք ունենք մոտ 500 ոստիկան

80

Ոստիկանության համակարգի բյուջետային հատկացումները 2020 թվականին կազմել են 61 միլիարդ դրամի չափ: Համարյա նույնքան կազմում են մյուս իրավապահ մարմինների համախառն հատկացումները՝ Քննչական կոմիտե, ՀՔԾ, դատարաններ, և այլն:

Եթե համեմատվենք մեկ շնչին բաժին ընկնող ոստիկանների թվով աշխարհի այլ երկրների հետ, կպարզվի, որ մենք ամենաոստիկանացված երկրներից մեկն ենք աշխարհում: 100 հազար բնակչի հաշվով Չինաստանում կա 120 ոստիկան, Հնդկաստանում՝ 128, ԱՄՆ-ում՝ 250, Ֆինլանդիայում՝ 144, Շվեյցարիայում՝ 225, և այլն:

Մեզ համար այս առումով ակնհայտ էտալոնային է կարծես Ռուսաստանը, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 623 ոստիկան 100 հազար բնակչի հաշվով: Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով մենք ունենք մոտ 500 ոստիկան, եթե համաձայնենք, որ ունենք 3 միլիոն մշտական բնակչություն:

Պարզ ասեմ, իրականում մենք առնվազն չենք զիջում Ռուսաստանին։Հ

ամեմատության համար նույն 100 հազար բնակչի հաշվով ունենք 82 բժիշկ, բայց մարզերում՝ 30, մեր Սիսիանում, մասնավորապես, 20։

Պետական բյուջեից մոտ 150 միլիարդ դրամ հատկացնում ենք իրավապահ֊հարկադրական ապարատին, հետո ասում փող չունենք բանակի սպառազինման համար։

Աղբյուր՝ Բալյան Վարդան https://www.facebook.com/NetRar77