Իտալիայում գտնվել է երեխա, ով հիվանդացել է COVID-19-ով անցյալ տարվա նոյեմբերին

147

Կորոնավիրուսի նոր տեսակը հայտնաբերվել է անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Միլանից չորս տարեկան երեխայի քիթ-կոկորդից վերցված նմուշներում:

Քանի որ գրիպանման երևույթներից բացի տղայի մոտ առաջացել էր մաշկի ցան, բժիշկները ախտորոշել էին կարմրուկ, մանավանդ որ Չինաստանի իշխանությունները համաշխարհային հանրությանը պաշտոնապես տեղեկացրել էին COVID-19-ի բռնկման մասին միայն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:

Հետագայում հետազոտողները կրկին ուսումնասիրեցին տղայի փորձանմուշը, որի արդյունքում նրանք հայտնաբերեցին կորոնավիրուս: