Ինչ ձևաչափով է տեղի ունենալու Բայդենի երդմնակալությունը

109

Համաճարակի հետ կապված՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը տեղի կունենա հիմնականում վիրտուալ ձևաչափով: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է կոնգրեսական Ջեյմս Քլայբերնը:

«Կարծում եմ, որ նախագահը կերդվի ավանդական ձևով, բայց այս անգամ երդմնակալության 75-80%-ը, ամենայն հավանականությամբ, վիրտուալ կլինի», ասել է նա: