Էրդողան․ «Թուրքիան իր ներդրումն ունեցավ այդ տարածքների ազատագրման մեջ»

163

Անկարան նպաստել է «Ադրբեջանի հողերի օկուպացիայից ազատագրմանը» և այն փաստին, որ “43-օրյա պայքարի արդյունքում Բաքուն վերադարձրեց իր հողերը”, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան առաջին իսկ օրվանից համերաշխություն ցուցաբերեց նրա հետ, աջակցեց նրան ինչպես կարող էր, և իր ներդրումն ունեցավ այդ տարածքների գրավումից ազատագրման գործում: 30-ամյա անարդարությունն ավարտվեց: Մեր աջակցությունը Ադրբեջանին կշարունակվի»,  ասել է Էրդողանը մինչև Բաքու թռչելը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: