Էրդողանը խոսեց Բայդենի հետ հարաբերություններ կառուցելու ծրագրի մասին

116

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցերի մասին։

«Թուրքիան և ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի անդամներ չե՞ն, դաշնակիցներ չե՞ն: Եվ իրենք խոստովանել են դա: Բայց հիմա մենք ճիշտ չենք համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը մեր կողմից զենք գնելու հարցում: Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք հարցը նույնպես: Թող Բայդենը ստանձնի իր պաշտոնը, այդ ժամանակ մենք նրան ավելի լավ կճանաչենք, կնստենք, կխոսենք», Թուրքիայի առաջնորդի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: