Էրդողանը ժամանել է Բաքու

126

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան, հայտում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ակնկալվում է, որ Թուրքիայի ղեկավարը կմասնակցի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ անցկացվող զորահանդեսին, որը դեկտեմբերի 10-ին տեղի կունենա Բաքվի Ազադլիգ («Ազատություն») կենտրոնական հրապարակում:

Բացի դրանից, ըստ դիվանագիտական ​​աղբյուրների, հինգշաբթի Էրդողանը բանակցություններ կվարի իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ: Ակնկալվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: