Երևանն ու Բաքուն մինչև տարեվերջ բանակցություններ կվարեն սահմանների գծանշման շուրջ

135

Մինչև տարեվերջ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ նախատեսում են բանակցություններ վարել երկու երկրների սահմանները պարզելու նպատակով: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ներկայումս Սյունիքի մարզում սահմանային գծի ողջ երկայնքով աշխատում է միջգերատեսչական խումբ, պատրաստվում են իրավական փաստաթղթեր: Մինչև տարեվերջ, ռուս գործընկերների միջնորդությամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կընթանան սահմանների գծանշման խնդիրները լուծելու համար», նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։