ԵՄ-ն փոխում է իր դիրքորոշումը «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ

92

ՌԻԱ գործակալության փոխանցմամբ, արտասահմանյան գործընկերները, մասնավորապես Եվրոմիությունը, փոխել են իրենց դիրքորոշումը ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

 «Մենք նկատում ենք օտարերկրյա գործընկերների, մասնավորապես ԵՄ-ի դիրքորոշման դրական փոփոխություն, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ որևէ երկրի հաստատել “Սպուտնիկ V” պատվաստանյութի օգտագործումը բացառապես իր տարածքում արտակարգ ընթացակարգի շրջանակներում», ասել է Դմիտրիևը: