Բրիտանական Ընկերության Մշակած Հակադրոնային Շարժական ՌԷՊ Համակարգը 1կմ Հեռավորության Վրա Կարող Է Խափանել ԱԹՍ-Ի Աշխատանքը

179

Բրիտանական Drone Defense ընկերությունը ներկայացրել է իր նոր տեխնոլոգիան՝ Paladyne E1000MP դյուրակիր ՌԷՊ համակարգ, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար:

Զենքը էլեկտրամագնիսական ազդանշան է արձակում այն նույն հաճախականությամբ, որը ԱԹՍ-ն օգտագործում է հրամատանարական կետին տեղեկատվություն, կոորդինատներ կամ տեսանյութեր փոխանցելու համար: Կորցնելով կապը բազայի հետ՝ անօդաչու սարքն իջնում է գետնին կամ վերադառնում ելման կետ:

Paladyne E1000MP-ի հեռահարությունը 1 կմ է, ունի երկու ռեժիմ՝ մի դեպքում կիրառվում է ուղղորդված՝ կոնկրետ սարքի ուղղությամբ, մյուս դեպքում՝ ուղարկված ազդանշանը տարածվում է ավելի լայն շառավիղով։ Ըստ Drone Defense-ի՝ սարքի միջոցով հնարավոր է նույնիսկ վերահսկողություն հաստատել անօդաչու թռչող սարքի վրա և դրան ուղարկել ելման կետ և բացահայտել հակառակորդի գտնվելու վայրը։ Զենքը ջրակայուն է։ Էլեկտրաէներգիայի աղբյուրը մարտկոցն է, որը չորս ժամ լիցքավորումից հետո սարքի աշխատանքը կարող է ապահովել  երկու ժամ` -20-ից +60 °C ջերմաստիճանի պայմաններում։ Քաշը 3.5 կգ է` ներառյալ լիցքավորիչը։

Առավել մանրամասն՝ ita.am կայքում