Բիլ Գեյթսը ակնկալում է վեց պատվաստանյութերի զանգվածային կիրառում մինչև գարուն

96

Ըստ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, մինչ 2021 թվականի գարուն COVID-19-ի վեց պատվաստանյութ կսերտիֆիկացվի և լայնորեն կօգտագործվի ամբողջ աշխարհում: «Ակնկալում եմ, որ առաջին եռամսյակում մենք կհաստատենք մոտ վեց պատվաստանյութ», CNBC-ն մեջբերում է Գեյթսի խոսքերը:

Գեյթսն անվանել է հետևյալ ընկերությունների պատրաստուկները՝ Pfizer-BioNTech, Moderna, AstraZeneca, Johnson & Johnson և Novavax, որոնք, նրա կարծիքով, կօգտագործվեն։ Միևնույն ժամանակ, նա չի նշել վեցերորդ անունը:

Ի դեպ, նշված արտադրողներից երեքը ֆինանսական աջակցություն են ստանում Գեյթսի հիմնադրամից: