Բերքանուշի գյուղապետը ևս պահանջում է Փաշինյանի հրաժարականը

73

Արարատի մարզի Բերքանուշ գյուղի գյուղապետ Մանվել Հայրապետյանը ևս միանում է Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին:

Yerkir.am-ի հետ զրույցում Մանվել Հայրապետյանը հաստատեց այս փաստը՝ նշելով, որ իր պահանջը կապված է վարչապետի վարած ծայրահեղ ապազգային քաղաքականության հետ: Գյուղապետի համար անընդունելի են նաև Փաշինյանի անմիջական շրջապատում եղած սորոսականների, աղանդավորների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների գոյությունն ու արտոնյալ կարգավիճակը:

«Նա այս ամենով կործանման է տանում մեր երկիրը»,- նշեց գյուղապետը:

Yerkir.am