Բաքուն պայմանագրեր է ստորագրել Ղարաբաղը վերականգնելու մասին

87

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն արդեն պայմանագրեր է կնքել թուրքական ընկերությունների հետ Լեռնային Ղարաբաղի՝ իր տիրապետության տակ գտնվող տարածքները վերականգնելու աշխատանքներ իրականացնելու նպատակով:

«Առաջին պայմանագրերը կնքվել են թուրքական ընկերությունների հետ, և դա բնական է, քանի որ Թուրքիան եղբայրական երկիր է: Հուսով եմ, որ հաջորդ պայմանագրերը կստորագրվեն իտալական ընկերությունների հետ: Եվ դա նույնպես բնական է: Քանի որ Իտալիան Ադրբեջանի մտերիմ ընկերն է», Ալիևին է մեջբերում ՌԻԱ Նովոստին: