Արփիի խաղալիքներն ու անհայր մնացած հազարավոր մանուկները

273

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արփի, խաղալիքների ու արցախցի մանուկների մասին. «Արփիի հետ մի քանի ժամ աշխատելուց հետո նրա խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտում գործող հացատուն: Ինչ խոսք հեշտ չի երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը, բայց սա որքան պետք էր հացատուն այցելող մեր երեխաներին, այնքան էլ հենց իրեն` Արփիին, որպեսզի իմանա, որ այս կյանքում պետք է ունեցածը սիրով կիսել նրա հետ, ով այդ պահին դրա կարիքն ունի:

Իսկ հացատանը խաղային անկյուն ստեղծեցինք նաեւ մայրիկների համար, որպեսզի այստեղ մի փոքր հանգստանան, զրուցելու եւ ցրվելու հնարավորություն ունենան»:

«Հայ ասպետ» նախագծի հեղինակ, պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հարությունյանի մայր Կարին Տոնոյանն Աննա Հակոբյանին 4 հարց է հղել՝ ֆեյսբուքյան էջում գրելով.

Տիկին էռատոյին ի պատասխան 4 հարց միայն-

– իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր տարվա նվեր խոստացած հայրերին…….

– Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը…..

– իսկ դժվար չէ՞ սեփական երեխային այդքան անեծքի տակ թողնել….

– իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում …..

Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու…..

դե՝ ասեք, ասեք, ասեք……դժվար չէ՞ այդքան խաբել սեփական երեխային: