Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում նախատեսված են չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

141

«Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտական տարածքներում տեղի կունենա չպայթած զենք-զինամթերքի ոչնչացում:

Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Հարցերի դեպքում զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից: