ԱՄՆ-Ն Վրաստանին է փոխանցել լազերային խոցման համակարգեր

77

Միացյալ Նահանգները վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակներում Թբիլիսիին է փոխանցել լացերային խոցման համակարգերը։ Դրանք պետք է օգտագործվեն Վրաստանի Զինված ուժերի մարտական պարտաստականությունը բարձրացնելու համար։ Այս մասին հայտնում է Վրաստանում ամերիկյան դեսպանատունը։ Խոսքը MILES բազմակի օգտագործման ինտեգրացված լազերային խոցման համակարգերի մասին է։ Բացի փոխանցումից, ամերիկյան կողմը կիրականացնի նաեւ այն օգտագործելու ուսուցումը։ Ընդհանուր արժեքը օգնության կազմում է 4,3 միլիոն դոլար։

Hraparak.am