ԱՄՆ-Ն ՄԻ ՔԱՆԻ ԴԱՍԱԿԱՆ ԹԵՒԱՎՈՐ ՀՐԹԻՌ ԿՏԵՂԱԿԱՅԻ ՄԻՆՉԵՒ 2023 ԹՎԱԿԱՆԸ

130

Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ մինչեւ 2023 թվականը ցամաքային տեղակայման մի քանի դասական թեւավոր հրթիռ կտեղակայի մինչեւ 2023 թվականը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ սպառազինությունների վերահսկման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին։

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը նաեւ մեղադրել է Մոսկվային Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը խախտելու մեջ։ Նա ասել է, որ ամերիկյան կողմը չպետք է համաձայնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին, որով նախատեսվում է նման հրթիռների հետ կապված մորատորիում հայտարարել։ Բիլինգսլին կարծում է, որ թեւավոր հրթիռներ պետք է տեղակայվեն նաեւ ամերիկյան դաշնակիցների տարածքում։

Hraparak.am