ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել Ղարաբաղում ռազմական գործողություններում Թուրքիայի դերի առնչությամբ

45

Միացյալ Նահանգները ծայրաստիճան անհանգստացած է այն դերով, որը Թուրքիան վերջերս խաղացել է Լեռնային Ղարաբաղի մարտերում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:

«Մենք մեր մտահոգությունը հայտնեցինք Թուրքիայի դերի, օտարերկրյա գրոհայինների տեղափոխման, զենքի մատակարարման վերաբերյալ քննարկումների մասին: Այս հարցերը մտահոգություն են առաջացնում և մնում են Թուրքիայի ու Ռուսաստանի հետ մեր երկխոսության մասը», ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության աշխատակիցը, գրում է ՏԱՍՍ-ը: