ԱՄՆ-ն անհանգստացած է Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի դերակատարումից

111

Միացյալ Նահանգները ծայրաստիճան մտահոգված է այն դերով, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շատ հարցեր ունենք այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ: Մենք ծայրաստիճան մտահոգված ենք եւ այդ մտահոգությունը հայտնել ենք Թուրքիայի դերի, օտարերկրյա կործանիչների տեղափոխման, զենքի առաքման քննարկումներում: Այս հարցերը մտահոգիչ են եւ մնում են Թուրքիայի ու Ռուսաստանի հետ մեր երկխոսության մի մասը»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը: Նա ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսին կից Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) անդամների համար ճեպազրույցում:

news.am